Շատերի նման նա էլ խեղդեցավ

Շատերի նման նա էլ խեղդվեցավ.
Փոքրոգությունն եք պարսավում նրա։
Լռեցե՛ք, եղբայր, ի՞նչ գիտեք, ի՛նչ ցավ
Առաջնորդեց այն մարդուն դեպի մահ։

Տեսե՛ք, այս խեղճը տխուր, գլխակոր,
Մոլոր շրջում է սգվորի նման.
Բայց նրա մասին մի՛ դատեք, երբ որ
Չգիտեք ինչն է կորացրել նրան։

Ահա, վարում են մյուսին պատժարան.

Օ՜, մի՛ անվանեք նրան չարագործ։
Ի՞նչ գիտեք, գուցե մի միտք երկնարժան
Այս օրին մատնեց այդ մարդուն անփորձ։

Եվ դուք ի՞նչ գիտեք, թե երգիչն ուրախ,
Որ ձեզ համար միշտ երգեր է երգում,

Քարասիրտ մարդկանց ծաղրանքից ծածկած
Ի՛նչ ցավեր ունի յուր սրտի խորքում։

Վերջին խոսք

Հեռո՛ւ, ո՛վ սուրբ խաղաղություն,
Մենք քեզ համար չունենք անկյուն
Մեր հալածված հայրենիքում
Եվ մեր ցաված սրտի խորքում։

Գնա դեպի այն լեռները,
Ուր որ հովիվն ու գառները
Ապահով են պատառողից,
Մենք ազատ չենք ահ ու դողից։

Գնա՛, հանգիր այն դաշտերում,

Ուր որ իրար էլ չեն տիրում
Եղբայր-մարդիկ, և հերկելով
Քեզ օրհնում են սուրբ երգերով։

Գնա դեպի երանավետ
Այն վայրերը, ուր կյանքի հետ

Խաղ չեն անում զվարճության
Կամ հեշտության համար միայն։

Իսկ մենք ցավով լեցուն սրտով
Անկարող ենք միշտ անվրդով
Ե՛վ քուրդերի լուծը տանել,

Ե՛վ քեզ օրհնել, փառաբանել։

Հեռո՛ւ, ո՛վ սուրբ խաղաղություն,
Մենք քեզ, իբրև մի լոկ անուն,
Երանությամբ միշտ հիշելով
Պիտի կռվենք մեռցնող սրով։

 

Ինձ թվում է, որ «քուրդեր» և «հերկել» բառերը

Հոգուս հատոր

Հոգուս հատոր
Սըրտիս կըտոր,
Դասիս համար
Դու մի՛ հոգար,

Թե կան դասեր
Կա նաև սեր,
Եվ ի՜նչ զարմանք,
Իմ աղավնյակ,
Որ կենդանի

Մի պատանի
Սերը սըրտում
Դաս է սերտում։

 

Ինձ թվում է որ «հոգար» բառը թումանյանն է ստեղծել

Թվական

Բաց թողնված բառերը լրացրո՛ւ 1, 2, 4, 5, 7, 10, 1000 թվերի անուններով և գտի՛ր ժողովրդական դարձվածքներն ու առածները։

Յոթ չափի՛ր, մեկ կտրի՛ր։

Երկու ոտքը չորս անել։

Հինգ մատի պես իմանալ։

Յոթ սարի, յոթ ձորի հետևում լինել։

Մեկ խելքը լավ է, երկուսը ավելի։

Մեկ ձեռքով երկու ձմերուկ չես բռնի։

Հազար կա մեկ չարժե։

Երկու ոտքը մեկ մաշիկ դնել։

Տրված թվերը ներկայացրո՛ւ տառերով։

17-տասնյոթ

24-քսանչորս

64-վաթսունչորս

93-իննսուներեք

121-հարյուր քսանմեկ

805-ութ հարյուր հինգ

741-յոթ հարյուր քառասունմեկ

1753-հազար յոթ հարյուր հիսուներեք

6018-վեց հազար տասնութ

100.000-հարյուր հազար

 

Տրված քանակական թվականներից կազմի՛ր դասական թվականներ։

Յոթ-յոթերորդ

Տասն-տասներորդ

Քսան-քսաներորդ

Հիսունվեց-հիսունվեցերորդ

Տասնմեկ-տասնմեկերորդ

Տրված դասական թվականները դարձրո՛ւ քանակական։

Չորրորդ-չորս

Տասնութերորդ-տասնութ

Տասներորդ-տասը

Առաջին-մեկ

Քսաներորդ-քսան

Փակագծերում գրի՛ր ընդգծված բառերին տրվող հարցը։

Տարին ունի տասներկու (12)    ամիս և չորս(4) եղանակ։

Եղբայրս նստած էր առաջին (1-ին) շարքում։

Քույրս սովորում է իններորդ (9-րդ)դասարանում։

Համացանցից և այլ տեղեկատվական աղբյուրներից օգտվելով գտի՛ր նախադասություններ, որոնց մեջ թվականներ լինեն։ 1921 թվականի աշնանը Թումանյանը մեկնել է Կոստանդնուպոլիս՝ հայ գաղթականների համար օգնություն գտնելու նպատակով։ Մի քանի ամիս մնալով այնտեղ՝ նա վերադառնում է հիվանդացած։ Մահացել է 1923 թվականին՝ Մոսկվայում։

Կատարի´ր հետևյալ առաջադրանքները.

125. Կարդա´ տրված բառերը և պարզի´ր, թե ինչո՞վ է տարբերվում և տառի արտասանությունը Ա և Բ խմբիբառերում: Փորձի՛ր բացատրել այդ տարբերությանպատճառը: Ա. Արևոտ, անձրևային, թև, տերևաթափ, հևասպառ,բարևել, մինչև: Բ.Նաև,և,թեև:

126. Ի՞նչ սկզբունքով են ընտրված յուրաքանչյուր շարքի բառերը, և ո ՞ր բառը դրան չի համապատասխանում: Ա.Վայրէջք,երբևէ,մանրէ,մանրէաբան,լայնէկրան,բազմերանգ: Բ. Գետեզր, վերելք, ամենաերջանիկ, ուղերթ, քսաներեք, ապերջանիկ, տասներկու:

127. Ի՞նչ սկզբունքով են ընտրված յուրաքանչյուրշարքի բառերը: Բարձրաձայն կարդա´ և գտի՛ր, թեո՞ր բառը դրան չի համապատասխանում:

Ա. Ամենաերկար, համաեվրոպական, հայելի, ամենաեռանդուն, կիսաեզրափակիչ, կիասեփ, վրաերթ:Բ. Նայել, վայել, վայելել, վայելք, հայելանման, հայեր, ինքնաեռ, շղթայել, Կայեն, ծառայել:

128. Կետերի փոխարեն է, օ, ե,ո տառերից մեկը գրի´ր: Ուղղագրական բառարանի օգնությամբ ճշտի´ր այդբառերի գրությունը:

Միջօրեի շոգից ու տոթից կարծես ամեն ինչ հալվել ու անեացել էր: Թվում էր, թե բացի օձերից ոչ մի կենդանի արարած չկա աշխարհում: Լավ եր, որ նախորոք պատրաստվել եինք: Կես օրվա տոթին մնում եինք մերզով սենյակում, երեկոն անցկացնում եինք բացոթյա տաղավարում:

129. Գրի´ր բառամիջում է ունեցող յոթ բառ: Այդբառերով կազմի´ր նախադասություններ:

130.Գրի´ր բառամիջում о ունեցող յոթ բառ: Այդբառերով կազմի´ր նախադասություններ:

 

Մայենի․ հաշվեպատում

Ես սովորում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Հարավային դպրոցում։

Իմ ամենասիրելի նախագիծը «Կարդում ենք արևմտահայերեն»։

Ես կատարել եմ բազմաթիվ առաջադրանքներ «Գործնական քերականությունից»։

Ես մասնակցել եմ դեկտեմբերյան ֆլեշմոբին։ Ինձ համար ամենատպավորված դարձվածքը հետևյալն է․

 «Ականջին օղ անել» արտահայտությունը։

Ինձ համար ամենահետաքրիքիրը մայրենի առարկայից եղել է բանաստեղծությունների ուսուցումը։ Քանի որ դա ինձ համար հեշտ է եղել սովորել։

Ես այս ուսումնական շրջանում գիրք չեմ կարդացել, բայց կարդացել եմ բազմաթիվ հեքիաթներ և պատմություններ։

Մայրենիի առաջադրանքները ես կարատում եմ ինքնուրույն, և ոչ ոք ինձ չի օգնում, բայց մեկ-մեկ ինձ օգնում է իմ մայրիկը։

Ես սիրով սովորում եմ բանաստեղծությունները։ Ինձ դուր չեն գալիս գործնական քերկանության առաջադրանքները։

Ես ձմռանը ստեղծագործական աշխատանքներ չեմ կատարել, բայց աշնանը կատարել եմ ստեղծագորական աշխատանք՝ «Գայլամարդ»։

Առաջին ուսումնական շրջանի աշխատանքները տե՛ս ներքևում՝

Վիլյամ Սարոյան:«Պատերազմը»

Մայրենիի սեպտեմբերյան ֆլեշմոբ

Իմ հորինած առակը: Բաղտավոր անբաղտը

Գիտելիքի օր

Մեդիա ուրբաթ

Արագածին

Ուսումնական աշուն. մայրենի

Ը ձայնավորի ուղղագրությունը

Ծիրանի Ծառ

Ճանապարհ ձայնագրություն

Ճանապարհ

Ժայռից մասուր է կաթում

Հունձք կը ժողվեմ…

Համո Սահյան: «Իմ պապը»

Մայրենի

Ամենապիտանի բանը

Գայլն ու Սոխակը

Մեր Էպոսը «Սասունցի Դավիթ» հատված միասնական ընթերցում։

Արագածին ձայնագրություն

Հարցեր գրողին

Սարի լռություն

Կարդում ենք արևմտահայերեն

Խստաշունչ ձմեռը և ցնցոտիավոր ծերունին

Կոչական

Գործնական աշխատանք

 

Կարդում ենք արևմտահայերեն

«Կաղանդի ծառ»

Ծառէն ժանեակ ծառէն մանեակ ծառէն սոխակ կախեցէք
Ծառէն թելեր ծառէն ծամեր ծառէն լոյսեր կախեցէք
Ծառէն ծաղիկ ու խաղալիկ
Ծառէն պերճանք ու զարդարանք
Ծառէն խաբկանք ծառէն պատրանք ու երազանք կախեցէք

«Կաղանդի գիշեր»

Ամէն ինչ ծայրէն վերսկսելու,
Ի վերջոյ նորէն այդպէս ըլլալու–
Տօնն է այս գիշեր……
Լոյսեր վառեցէք – եթէ չի բաւեր
Ձեզ տաքցնելու ձեր լոյսը ներքին–
Տօն է այս գիշեր…
Պահ մը ամէն ինչ վերջացնելու
Ամէն ինչ ծայրէն վերսկսելու–
Տօնն է այս գիշեր…
Յոյսեր վառեցէք – եթէ չեն բաւեր
Ձեզ տաքցնելու ձեր յոյսերը հին–
Տօն է այս գիշեր…
Երգել փորձեցէք – եթէ չէք մոռցեր
Խանդոտ երգերը ձեր պարմանութեան–
Տօն է այս գիշեր…
Զուր տեղ վատնուած օրերն յիշելու–
Գոյութեան տխուր հաշուեկշիռին
Տօնն է այս գիշեր…
Լոյսեր ու յոյսեր վառեցէք գոյն գոյն,
Երգեր երգեցէք հինէն ու նորէն–
Տօ՛ն է այս գիշեր…
Գոյատեւելո՛ւ տօնն է այս գիշեր

Խստաշունչ ձմեռը և ցնցոտիավոր ծերունին

1910 թվականի ձմեռը շատ խստաշունչ էր Ռուսաստանում: Մոսկվայից 20 կմ հեռու գտնվող մի հաջողակ և հայտնի հյուրանոցի համար վատ ժամանակներ էին: Շաբաթներ շարունակ ոչ ոք չէր մնում այնտեղ, և հյուրանոցի տերն աշխատանքից ազատել էր աշխատակիցներից շատերին:

Մի երեկո նա զարմացավ` լսելով դռան թակոցը: Դուռը բացելով` նա տեսավ ալեխառն մորուքով, ցնցոտիավոր մի ծերունու: Ծերունին մի քանի օր դրսում` ձյան տակ էր եղել: Նա սառած էր և համարյա սովամահ: Նա հարցրեց, թե հյուրանոցի տերը կարո՞ղ էր իրեն ուտելիք և մի գիշերվա օթևան տալ:

«Իհարկե, կարող եմ, — ասաց հյուրանոցի տերը: — Մի գիշերվա օթևանի և ճաշի գումարը կկազմի 3 ռուբլի: Կարո՞ղ եք վճարել»: Ծերունին խոստովանեց, որ դրամ չուներ, սակայն եթե իրեն վռնդեին, ապա նա հաստատ ցրտամահ կլիներ:

Հյուրանոցի տերը խղճաց ծերունուն և ներս հրավիրեց նրան: Տարավ ծերունուն խոհանոց, որտեղ օջախի վրա եփվում էր բորշչ` ճակնդեղով ապուր: Հյուրանոցի տերը լցրեց մի մեծ թաս ապուր, ավելացրեց թթվասեր, այցելուին տվեց տարեկանի կես հաց: Ծերունին շատ քաղցած էր և արագ կերավ ապուրն ու հացը: Հյուրանոցի տերը ծիծաղեց` տեսնելով, որ ճակնդեղը ծերունու մորուքի վրա լաքա էր թողել:

Ցնցոտիավոր ծերունին շնորհակալություն հայտնեց հյուրանոցի տիրոջը ճաշի համար և ասաց. «Առավոտյան հեռանալիս դու ինձ չես տեսնի: Թեև ես հիմա դրամ չունեմ, բայց կվճարեմ քո 3 ռուբլին, երբ ունենամ»: Հյուրանոցի տերը ոչինչ չասաց, սակայն չէր ակնկալում երբևէ կրկին տեսնել ոչ ծերունուն, ոչ էլ 3 ռուբլին:

Վերջապես ձյունը հալվեց, և հյուրանոցի վիճակը շատ լավացավ: Մարդիկ սկսեցին հյուրանոց գալ և մնալ ավելի հաճախ, քան նախկինում:

Լինելով բարեպաշտ մարդ, գարնանը հյուրանոցի տերը որոշեց գնալ քաղաքի եկեղեցի և երախտագիտություն հայտնել Աստծուն հյուրանոցի վիճակի բարելավման և հաջողության համար: Հասնելով մայրաքաղաք, նա ուղղվեց անմիջապես դեպի եկեղեցի: Ներս մտնելուն պես նա դիտեց եկեղեցին և աչքն ընկավ պատերը զարդարող սրբապատկերներին: Նա հայացքը հառեց հատկապես հեռավոր անկյունում գտնվող մի սրբապատկերի:

Դրանում պատկերված էր ալեխառն մի ծերունի, ում դեմքն աղոտ կերպով ծանոթ էր թվում: Մոտենալով` հյուրանոցի տերը ծերունու մորուքի վրա ճակնդեղի լաքա նկատեց, ապա տեսավ սրբապատկերի տակ գրվածը` «Սուրբ Նիկողայոս»:

Հյուրանոցի տերը ցանկացավ մոմ վառել սրբապատկերի մոտ, և երբ մատներով փորփրեց հողը` տեղավորելու մոմը, ապա շոշափեց  մի փոքրիկ կոշտ բան: Դա դրամ էր` ռուբլի, կողքին կար ևս 2 ռուբլի: Հյուրանոցի տերը վերցրեց դրամները և կրկին նայեց սրբապատկերին. ճակնդեղի լաքան անցել էր, իսկ ծերունու դեմքը ժպտում էր:

Կոչական

Մայրի՛կ, ինձ համար հեքիաթ կկարդա՞ս։

Երեխանե՛ր, դո՛ւրս եկեք բակ։

Արթնացե՛ք, ծաղիկներ, արդեն գարուն է։

Աղջիկնե՛ր, շուրջպար բռնեք։

Տղա՛ս, դուռը ծածկի՛ր։

Տրված նախադասություններում կոչականների տեղերն այնպես փոխիր, որ դառնան վերջադաս։

Արմե՛ն, այսօր շուտ կգաս տուն։

Մայրի՛կ, այսօր ինձ համար կոնֆետ կգնե՞ս։

Ընկերնե՛ր, նե՛րս եկեք, սեղանն արդեն պատրաստ է։

Հայրի՛կ, վաղը ինձ զբոսանքի կտանե՞ս։

Կետադրի՛ր կոչական պարունակող նախադասությունները։

Երեխաներ զբաղեցրեք ձեր տեղերը։

Փոքրիկս մոտ արի։

Աստղիկ արդեն ուշ է գնա քնելու։

Տղաներ վերցրեք գնդակը և գնացեք ֆուտբոլ խաղալու։

Ընդգծի՛ր կոչականները և կետադրի՛ր։

Ի՞նչ կլինի ասա գրիչ,

Ինձ էլ սիրես գոնե մի քիչ։

 

-Վա՜յ, մայրիկ ջան տես,

Բակն ու դուռը լի,

Ինչքա՜ն սպիտակ թիթեռ է գալի։

 

Կախված է ճյուղից ճոճը ծիտիկի,

Փչի՛ հովիկ փչի,

Ճոճն օրորվի, տանի, բերի,

Նանի՛կ ծիտիկ, նանի։