Ճամփորդություն դեպի Գառնի

Գառնու ամրոց, հնավայր Հայաստանի տարածքում։ Տեղակայված է Կոտայքի մարզի համանուն գյուղի տարածքում՝ Երևանից 28 կմ արևելք։ Ամրոցը զբաղեցնում է 3, 5 հա տարածություն. նրա տարածքում են գտնվում Գառնու հեթանոսական տաճարը, արքունական բաղնիքը, 7-րդ դարում կառուցված Սուրբ Սիոն եկեղեցու ավերակները[1]։

Հրազդան գետ

Հրազդան, գետ Հայաստանի Արարատի և Կոտայքի մարզերում, Արարատյան գոգավորությունում, Արաքսի ձախ վտակը։ Գետի անվանումն առաջին անգամ հանդիպում է հին հայկական հեղինակների՝ մասնավորապես Սեբեոսի (Հուրազդան տեսքով) և Մովսես Խորենացու մոտ (ավելի հին, Հրազդան)]։ Այլ անվանումներ Բջնիի ջուրԲջնիջուրԲջնո գետ, Բջնու ջուր, Զանգա, Զանգագետ, Զանգի, Զենգի, Զենկի, Զենկիչայ, Իլդարու, Իլդարուն, Իլդարունի, Իլդարունիա, Իլտարունի[4]։ Ունի 141 կմ երկարություն։ Ավազանի մակերեսը 2650 կմ է (առանց Սևանա լճի)։ Սկիզբ է առնում Սևանա լճից, հոսում հարավարևմտյան ընդհանուր ուղղությամբ, անցնում Գեղարքունիքի, Կոտայքի մարզերով, Երևան քաղաքով, Արարատի մարզով ու թափվում Արաքսը։ Հրազդանի վրա կառուցվել են Սևանի, Հրազդանի, Արգել, Արզնիի, Քանաքեռի, Երևանի ՀԷԿ-երը, մի շարք ջրանցքներ, Երևանյան լիճը։

Մեր զգայարանները

Դու արդեն գիտես, որ մեզ ղեկավարում է մեր գլխուղեղը: Բայց այն ինչպես պետք է ճիշտ հրամաններ տա, չէ որ շատ վատ կլինի, եթե այն սխալվի: Ճիշտ հրամաններ տալու համար շատ կարևոր են մեր հինգ զգայարանները տված տեղեկությունները:
Մաշկը շոշափելիքի զգայարանն է, որի միջոցով մենք տարբերում ենք տաքն ու սառը, կոշտն ու փափուկը, սուրը, կլորը, հարթն ու անհարթը:
Ճաշակելիքի համի օրգանը լեզուն է. այն զգում է աղին ու թթուն, կծուն ու քաղցրը: Մեր հոտառության օրգանը՝ քիթը, տարբերում է շրջապատի բազմաթիվ հոտերն ու բույրերը:
Տեսողության օրգանները մեր աչքերն են:
Ձայները մեր ուղեղին են հասնում լսողական օրգանների՝ ականջների օգնությամբ:
Առանց այդ զգայարանների մարդ ինչպե՞ս կապրեր:

Տեսողություն

Տեսողությունը (Տեսողական վերլուծիչ), պատկերների միջոցով ընկալելու ունակությունն է։ Արտաքին աշխարհի մասին տեղեկատվության մեծ մասը (մոտավորապես 80-90%-ը) ընկալվում է տեսողության միջոցով։ Տեսողությունը պայմանավորված է հետևյալ ֆունկցիաներով՝ լուսազգացողություն, առարկայի ձևի և մեծության որոշում, առարկայի հեռավորության որոշում, շարժման ընկալում, գունային տեսողություն և բինոկուլյար տեսողություն։

Աչք

Մարդու աչքը լուսային գրգիռներն ընկալող տեսողության օրգան, տեսողական վերլուծիչի ծայրամասային բաժինը։ Արտաքին միջավայրից տեղեկատվության 80-90 տոկոսը մարդը ստանում է Տեսողական վերլուծիչի օգնությամբ։ Հաղորդիչ հատվածը ընդգրկում է նաև տեսողական նյարդն ու գլխուղեղում տեղադրված տեսողական կենտրոնները։ Աչքը կազմված է օժանդակ ապարատներից և ակնագնդից։ Օժանդակ ապարատի մեջ են մտնում ակնագնդի մկանները, հոնքերը, կոպերը, արտևանունքները, շաղկապենին, արցունքագեղձերը։ Աչք կամ ակնագունդը տեղադրված է ոսկրային ձագարում՝ ակնակապիճում

Ողջույն ձմե’ռ

Ողջույն, ձմե’ռ քեզ շատ եմ սիրում, սիրում եմ, որ ձյուն է գալիս և ես իմ ընկերների հետ ձնագնդիկ եմ խաղում։ Սիրում, որ իմ զարմիկ եղբոր ծնունդն է, նաև սիրում եմ, որ ձյուն է գալիս և թափվում իմ վրա։

Ցտեսություն Աշուն

Ցտեսություն, աշու՛ն։
Ես քո բոլոր ամիսները սիրում եմ, սիրում եմ աշնանը խաղալ, աշունը իմ սիրած եղանակներից ամենաշատը քեզ եմ սիրում, նաև աշունը սիրում եմ, որ իմ ծնունդն է՝ սեմտեմբերի 23-ին։ Կհանդիպենք 2022 թվականին։ Սիրով՝ Վահագն Ղարիբյաննից աշնանը:

Ձիու մասին տեղեկություն

Ընտելացված կենդանի վայրի ձիու միակ պահպանված ենթատեսակը։ Ձիերի ընտալացումը մարդու կողմից սկսվել է մոտավորապես մ. թ. ա. 4000 թվականին, իսկ արդեն մ. թ. ա. 3000 թվականին ձին մարդու օգնությամբ տարածվեց աշխարհով մեկ։ Ներկայումս գոյություն ունեն ձիերի բազմաթիվ ցեղատեսակներ, որոնք հարմարված են այս կամ այն աշխատանքի համար։ Կենտրոններից է նաև Հայկական լեռնաշխարհը։ 2008 թ-ի տվյալներով աշխարհում կա մոտ 59 միլիոն ձի, որոնցից 33,500,000, Ամերիկայում, 13,800,000՝ Ասիայում, 6,300,000՝ Եվրոպայում և մնացածը Աֆրիկայում ու Ավստրալիայում։ Ձիերը ձիազգիների ընտանիքի միասմբակավոր կենդանիներ են։ Խոշոր են (իրանի երկարությունը մինչև 2,5 մ է,  բարձրությունը՝ մինչև 1,6 մ), վերջույթները՝ երկար, զարգացած է միայն միջին մատը (սմբակ)։