Կոչական

Մայրի՛կ, ինձ համար հեքիաթ կկարդա՞ս։

Երեխանե՛ր, դո՛ւրս եկեք բակ։

Արթնացե՛ք, ծաղիկներ, արդեն գարուն է։

Աղջիկնե՛ր, շուրջպար բռնեք։

Տղա՛ս, դուռը ծածկի՛ր։

Տրված նախադասություններում կոչականների տեղերն այնպես փոխիր, որ դառնան վերջադաս։

Արմե՛ն, այսօր շուտ կգաս տուն։

Մայրի՛կ, այսօր ինձ համար կոնֆետ կգնե՞ս։

Ընկերնե՛ր, նե՛րս եկեք, սեղանն արդեն պատրաստ է։

Հայրի՛կ, վաղը ինձ զբոսանքի կտանե՞ս։

Կետադրի՛ր կոչական պարունակող նախադասությունները։

Երեխաներ զբաղեցրեք ձեր տեղերը։

Փոքրիկս մոտ արի։

Աստղիկ արդեն ուշ է գնա քնելու։

Տղաներ վերցրեք գնդակը և գնացեք ֆուտբոլ խաղալու։

Ընդգծի՛ր կոչականները և կետադրի՛ր։

Ի՞նչ կլինի ասա գրիչ,

Ինձ էլ սիրես գոնե մի քիչ։

 

-Վա՜յ, մայրիկ ջան տես,

Բակն ու դուռը լի,

Ինչքա՜ն սպիտակ թիթեռ է գալի։

 

Կախված է ճյուղից ճոճը ծիտիկի,

Փչի՛ հովիկ փչի,

Ճոճն օրորվի, տանի, բերի,

Նանի՛կ ծիտիկ, նանի։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով