Մելիքութույններ

16-րդ դարից Արցախի իշխանները մելիք տիտղոսն էին կրում։ Մելիք բառացի նշանակում է թագավոր։ Հասկանալի է, որ նրանք թագավոր չէին,
այլ գավառական կառավարիչներ։ Մելիքական պաշտոնը ժառանգական էր։ Մելիքին փոխարինում էր ավագ որդին,իսկ ժառանգ չունենալու դեպքում եղբայրը։ Սակայն ամեն մի նոր մելիք իր պաշտոնը կարող էր ստանալ միայն պարսից շահի հրովարտակից հետո։ Մելիքները պարտավոր էին ժամանակին վճարել պետական հարկերը,
Զինվորական պարտադիր ծառայություն
չկար, և մելիքները մշտական բանակ չունեին։
Բայց մելիքներից յուրաքանչյուրը` որպես թիկնապահների, իր մոտ մշտապես պահում էր մոտ 300 զինվորի։

Բնական պաշարներ

Բնության մեջ եղած ամեն, ինչ մարդիկ օգտագործում են իրենց կարիքների համար, համարվում է բնական պաշար: Օրինակ՝ կաուչուկի ծառը գոյություն է ունեցել անհիշելի ժամանակներից, բայց այն պահից, երբ մարդիկ սովորեցին դրա հյութից ռետին ստանալ անվադողեր և շատ այլ իրեր պատրաստելու համար, այդ զարմանա­հրաշ ծառը բնական պաշար համարվեց:

Երկրի բնական պաշարները բազմազան են: Դրանցից ամենա­կարևորներն են հողը, օդը, ջուրը, արևի ջերմությունն ու լույսը: Բնական պաշարներ են ապարները, մետաղները, հանածո վառելիքը: Բնական պաշար են նաև բույսերն ու կենդանիները, որոնք մարդն օգտագործում է որպես սնունդ կամ արտադրության համար հումք, ասենք՝ բամբակից, վուշից ու բրդից թել են ստանում, կաշվից կոշիկ են կարում և այլն: Բույսերն ու կենդանիները համարվում են վերանակնգնվող պաշարներ:

Կարո՞ղ եք բացատրել ինչու:

Բայց բնության բարիքների մի մասն էլ չվերականգնվող Է: Դրանց պաշարներն անսահման չեն և կարողեն սպառվել:

Բնության բարիքները խնայելու միջոց է երկրորդային օգտագոր­ծումը: Օրինակ՝ օգտագործված թուղթը, թիթեղյա տուփերը, պլաստ­մասե իրերը, ապակին կարելի է վերամշակել և կրկին օգտագործել:

 

Բնության բարիքները գրեք երկու սյունակով՝ վերա­կանգնվող և չվերականգնվող.

.-պղինձ, ձուկ, նավթ, հացահատիկ, կաուչուկ, կավիճ, բամբակ, աղ, կաթ, մարմար, ձու, քարածուխ, ձեթ, բուրդ, երկաթ, միս, բանջարեղեն, տուֆ, արծաթ, մրգեր, փայտ:

 

Վերականգնվող չվերականգնվող
ձուկ պղինձ
հացահատիկ նաֆթ
կաուչոկ կավիճ
բամբակ աղ
կաթ մարմար
ձու քարածուխ
ձեթ, բուրդ, միս, բանջարեղեն, մրգեր փայտ երկաթ, տուֆ, արծաթ

ԻՆչպես գտնել հյուսիսյին բևեռային ստղը

Բևեռային աստղը գտնելու համար հարկավոր է նախ գտնել Մեծ արջ համաստեղության յոթ վառ աստղերի խումբը, որ շերեփ է հիշեցնում։ Այնուհետև երկու աստղերի` Դուբհեի և Մերակի միջոցով պետք է գտնել շերեփի «պատերը» «բռնակի» հակառակ կողմում, մտովի գիծ անցկացնել, առանձնացնել ծայրամասերի աստղերի հնգապատիկը։ Մոտավորապես այդ գծի վերջում էլ հենց գտնվում է Բևեռային աստղը, որի ուղղությունը համընկնում է հյուսիսային ուղղությանը, իսկ հորիզոնից նրա բարձրությունը` համընկնում է դիտարկողի

Բիայնա երկրի արքաները

Հայկ Նահապետ, Մենուա, Արգիշտի, Արտաշես, Տիգրան…Արտաշեսյաններ, Արշակունիներ, Բագրատունիներ, Ռուբինյաններ…Անունների այս շարքը կարելի է շարունակել։ Նրանցից շատերը մեզ ծանոթ են։ Այդ անուններով փողոցներ են կոչվում, հրապարակներ նաև քաղաքներ: Հայոց մեծ արքաների գլխավոր նպատակը նախ և առաջ պետության ամրապնդումն ու հզորացումն է եղել։ Դրա համար էլ նրանք մեկընդմիշտ մնացել են ժողովրդի հիշողության մեջ:

Մենուա և Արգիշտի Առաջին

Մեր մայրաքաղաքը` Երևանը, աշխարհի հնագույն քաղաքներից է։ Նրան տարեկից քիչ քաղաքներ կան։ Այդպիսին է, օրինակ, Հռոմը, որը Երևանից քիչ ավելի ուշ է հիմնադրվել։ Հռոմի հիմնադրման մասին միայն բանավոր ավանդապատումներ կան, Արգիշտի I-ը Արարատյան կամ Վանի թագավորության հզոր արքաներից էր։ Վանի թագավորությունը Հայկական լեռնաշխարհում ստեղծված մեծ պետություն էր, որ կարողացավ միավորել լեռնաշխարհի համարյա ամբողջ տարածքը։  Բացի դրանից`մեզ հասած ուրարտական արձանագրություններում այն կոչվում է Բիայնիլի, այսինքն` Բիայնա երկիր։

Արշակունիներ

Տրդատ III Մեծ
Տրդատ I-ի նշանավոր հաջորդներից էր Տրդատ III Մեծը(298–330թթ.):
Արշակունյաց արքայազն Տրդատը` ապագա Տրդատ III Մեծը, մանուկ հասակից մեծանում ու դաստիարակություն է ստանում Հռոմում։ Այստեղ նա ռազմական արվեստ է սովորում, հմտանում զենքի գործածության մեջ։ Ֆիզիկական մեծ ուժով ու ճարպկությամբ օժտված Տրդատը հաճախ էր մասնակցում կրկեսային մրցումների և միշտ հաղթանակով ավարտում դրանք։ Տրդատը նաև քաջ ռազմիկ էր ու խիզախ պատերազմող։Տրդատ III-ը խոհեմ և հեռատես քաղաքական գործիչ էր։ Ճիշկողմնորոշվելով ստեղծված իրավիճակում՝ նա կարևոր և վճռական քայլ է կատարում. 301թ.` նրա օրոք Հայաստանը պետականորեն ճանաչում է քրիստոնեությունը։ Հայոց առաջին կաթողիկոս է դառնում Գրիգոր Լուսավորիչը:

Արտաշեսյաններ

Tigranes_the_Great

Արտաշեսն ու Տիգրանը հայ ժողովրդի սիրելի արքաներն են, նրա պաշտելի հերոսները։
Նրանց համար ամենակարևորը հայրենիքի հզորացումն ու բարգավաճումն էր։ Հայոց քաջարի արքաների մասին ստեղծված զրույցները, ավանդապատումները,
առասպելները հարյուրամյակներ են ապրել ու գրի առնվել մեր պատմիչների կողմից։
Այսօր էլ, ավելի քան երկու հազար տարի հետո, հայ մարդիկ
իրենց զավակներին կոչում են Արտաշես ու Տիգրան անուններով։

Արտաշես I-ը Արտաշեսյան արքայատոհմի (Ք. ա. 189-1թթ.)հիմնադիրն է։ Ք. ա. 189թ. դառնալով հայոց թագավոր` նա հաջորդաբար Մեծ Հայքի սահմանների մեջ վերամիավորեց հայկական հողերը։ Արտաշես արքան ստեղծեց հզոր բանակ: Նրա թագավորության ժամանակ մեր երկրում շատ նշանավոր գործեր կատարվեցին։ Ամենից առաջ նա շենացրեց ու բազմամարդ դարձրեց երկիրը։ Իր գրաված երկրներից
տարբեր ազգությունների մարդկանց բերեց և վերաբնակեցրեց Հայաստանի լեռնային վայրերում, դաշտերում ու հովիտներում։ Նրա օրոք Հայոց աշխարհում, ըստ Մովսես Խորենացու` «անմշակ հող չմնաց»։

Արաքս գետի ափին հայոց արքան հիմնադրում է նոր մայրաքաղաք, որը նրա անունով կոչվեց Արտաշատ։

Տիգրան II Մեծ (Ք. ա. 95-55թթ.)
Տիգրան Մեծի անունը հայտնի է յուրաքանչյուր հայի։
Կառավարման առաջին իսկ տարիներին Տիգրան Մեծը կարողացավ միավորել բոլոր հայկական հողերը,  կարողացավ հզորացնել հայոց բանակը։ Հայոց թագավորությունն
այնքան էր հզորացել, որ Տիգրան Մեծը իրեն հռչակեց արքայից արքա։ Հայոց արքայի գերիշխանությունն ընդունում էին բազմաթիվ մանր թագավորություններ, ինչպես նաև Վիրքը(Վրաստանը) և Աղվանքը։Տիգրան Մեծին առաջարկեցին դառնալ նաև Ասորիքի թագավոր։ Ք. ա. 83թ. Տիգրանը հանդիսավոր կերպով մտավ Միջերկրական ծովի ափին գտնվող Անտիոք մայրաքաղաք։ Իրեն ենթարկելով նաև Ասորիքին հարևան երկրները՝ Տիգրան Մեծն ավարտեց իր նվաճումները։ Տիգրան Մեծի տերությունը Հին աշխարհի ամենամեծ պետություններից էր, որի սահմանները ձգվում էին Կասպից
ծովից մինչև Միջերկրական ծով։ Ունենալով այդպիսի հզորություն՝ Տիգրան Մեծը,  ռազմատենչ արքա չէր։ Նա պատերազմի մեջ էր մտնում միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում։
Ք. ա. 80-ական թթ. Տիգրան Մեծը ձեռնարկեց նոր մայրաքաղաքի` Տիգրանակերտի շինարարությունը։  Տիգրանակերտը կարճ ժամանակում դարձավ մեծ քաղաք։ Քաղաքում
շքեղ պալատներ էին կառուցվում։ Տիգրանակերտն ուներ 25 մետր բարձրությամբ պարիսպներ, որոնց ներսում տարբեր շինություններ կային։
Իր քառասնամյա կառավարման ընթացքում Տիգրան Մեծ արքան ունեցավ շատ հաղթանակներ ու փառահեղ նվաճումներ, հիմնադրեց Տիգրանակերտ մայրաքաղաքն ու այլ քաղաքներ։

Հայաստանի մարզերը և մարզկենտրոնները

Մարզը   մարզկենտրոնը

Արագածոտն — Աշտարակ

Արարատ -Արտաշատ

Արմավիր -Արմավիր

Գեղարքունիք- Գավառ

Լոռի -Վանաձոր

Կոտայք- Հրազդան

Շիրակ- Գյումրի

Սյունիք- Կապան

Վայոց ձոր -Եղեգնաձոր

Տավուշ -Իջևան

Որդան կարմիր

Մաշտոցի անվան Մատենադարանում պահվող ձեռագիր մատյանների էջերին վառ կարմիր գույնի շատ գեղեցիկ ման­րանկարներ կան: Դրանց գույներն այնքան պայծառ են, որ թվում է, թե նկարվել են բոլորովին վերջերս, այլ ոչ թե դարեր առաջ: Այդ նկարների համար օգտագործված ներկը ստացել են փոքրիկ միջատից, որը հայտնի է հայկական որդան կարմիր անունով: Այն տարածված է եղել Արարատյան դաշտում:

Հայկական որդան կարմիրը համարվել է աշխարհի ամե­նագեղեցիկ ներկերից մեկը: Այն կոչվել է «արքայական ծիրանի», քանի որ դրանով էին ներկում արքայական հանդերձները: Այս ներկով է դրվել «կարմիր թանաքով» ստորագրությունը, որն արքաների և կաթողիկոսների մենաշնորհն էր:Նրանից պատրաստում էին նաև հակաբորբոքային և ջերմիջեցնող դեղամիջոցներ:

Որդան կարմիրի ներկատներ են եղել Արտաշատ ու Դվին քաղաքներում: 13-րդ դարից սկսած որդան կարմիր ներկի արդյունահանումը նվազում է, ապա՝ դադարում: Հետագայում միջատից ներկ ստանալու եղանակները մոռացվում են: Այժմ փորձեր են արվում վերականգնելու դրանք: Գաղտնիքը, սակայն, դեռևս լրիվ վերծանված չէ:Որդան կարմիրը պահպանվում է [1] արգելոցում՝ Արազափ գյուղի մոտ, սակայն արգելոցը չի ապահովում միջատի լիարժեք պահպանությունը։

Այս միջատի արուն և էգը միմյանցից զգալիորեն տարբերվում են: Արուն ավելի նման է չափերով մեծ մոծակի, իսկ էգը՝ թրթուռի: