Բիայնա երկրի արքաները

Հայկ Նահապետ, Մենուա, Արգիշտի, Արտաշես, Տիգրան…Արտաշեսյաններ, Արշակունիներ, Բագրատունիներ, Ռուբինյաններ…Անունների այս շարքը կարելի է շարունակել։ Նրանցից շատերը մեզ ծանոթ են։ Այդ անուններով փողոցներ են կոչվում, հրապարակներ նաև քաղաքներ: Հայոց մեծ արքաների գլխավոր նպատակը նախ և առաջ պետության ամրապնդումն ու հզորացումն է եղել։ Դրա համար էլ նրանք մեկընդմիշտ մնացել են ժողովրդի հիշողության մեջ:

Մենուա և Արգիշտի Առաջին

Մեր մայրաքաղաքը` Երևանը, աշխարհի հնագույն քաղաքներից է։ Նրան տարեկից քիչ քաղաքներ կան։ Այդպիսին է, օրինակ, Հռոմը, որը Երևանից քիչ ավելի ուշ է հիմնադրվել։ Հռոմի հիմնադրման մասին միայն բանավոր ավանդապատումներ կան, Արգիշտի I-ը Արարատյան կամ Վանի թագավորության հզոր արքաներից էր։ Վանի թագավորությունը Հայկական լեռնաշխարհում ստեղծված մեծ պետություն էր, որ կարողացավ միավորել լեռնաշխարհի համարյա ամբողջ տարածքը։  Բացի դրանից`մեզ հասած ուրարտական արձանագրություններում այն կոչվում է Բիայնիլի, այսինքն` Բիայնա երկիր։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով