«Գայլամարդ»

«Գայլամարդ»

Մի տղա  է լինում, նա միշտ երազել է դառնալ գայլ: Նա  ամեն կիրակի օրը գնում  էր կենդանաբանական այգի, որպեսզի գայլերին տեսներ:

Մի անգամ կենդանաբանական այգում նա մի գայլի է հանդիպում, գայլին ասում է․

-Երանի ես էլ գայլ լինեի, քեզ նման ամբողջ օրը որս անեի, վանդակում մնայի, ինձ կերակրեին:

Գայլը պատասխանեց․

-Գայլ լինելը իրականում այդքան էլ հաճելի բան չէ:

Տղան զարմացավ, ախր գայլը ինչպե՞ս կարող է մարդկանց հետ խոսել և տղան ասաց:

-Գայլ, դու ինչպե՞ս ես կարողանում խոսել:

-Դե ինձ այգի բերելուց առաջ մի դեղ են ներրկել, որ չկարողանամ մարդկանց վախեցնել, բայց իրականում սխալվել են և մի դեղ են ներարկել, որ կարողանամ խոսել մարդկանց հետ:

-Հասկացա, իսկ կարո՞ղ եմ քեզ գնել:

-Այո՛,  այս գազանանոցում միայն ես եմ վաճառվում, երեք հարյուր քառասուն հինգ հազար դրամով:

Տղան գնեց գայլին, տարավ կապեց իրենց բակում:

Տղան երբ մեծացավ, դեղագետ դարձավ:

Նա գայլի վրա մի դեղ փորձեց և ինքը ուշաթափվեց, իսկ գայլը սատկեց:

Տղան երբ արթնացավ տեսավ, որ նա դարձել է գայլամարդ:

Իր սիրտը փոխանցվել է գայլին, գայլը վերակենդանացել է և տղայի մարմինը միացել է գայլի մարմնին:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով