«Քեֆ անողի քեֆը չի պակասի»

Ժամանակով Բաղդադ քաղաքումնստում էր Հարուն Ալ Ռաշիդ թագավորը։Էս թագավորը սովորություն ուներ՝շորերը փոխած ման էր գալիս իմանալու,թե ինչ է կատարվում իր մայրաքաղաքում։Մի գիշեր էլ էսպես, դերվիշի շոր մտած,անցնելիս է լինում մի խուլ փողոցով։Մի աղքատ տնակից երգի ունվագի ձայներ է լսում։Կանգ է առնում, հետաքրքրվում է ու ներս մտնում։Ներս է մտնում, տեսնում՝ դատարկ ումերկ մի տնակ, կրակի դեմը փռած կարպետիվրա նստած տանտերն ու երաժիշտները։Աղքատ ընթրիքի շուրջը նվագում են,երգում ու զվարճանում։

— Խաղաղություն, ո՛վ ուրախ մարդիկ…

-Բարով եկար, դերվիշ բաբա,Ներս համեցեք, ուտենք-խմենք,Աստծու տված հացը վայելենք,Երգենք, պարենք, ուրախանաք…

— Անունդ ի՞նչ է, բարեկամ։

— Իմ անունը Հասան է։

— Ամոթ չլինի հարցնելը, Հասան ախպեր,ի՞նչ արհեստի տեր ես դու,ի՜նչքան փող ես աշխատում,որ էսպես քեֆով ես անցկացնում քո ժամանակը։

— Քեֆը շատ փողով չի լինում, դերվիշ բաբա,Ամենաչնչին ապրուստն էլ կարող է մարդ ուրախ վայելել։Ես մի փինաչի եմ, չուստեր եմ կարկատում,օրը մի չնչին բան եմ վաստակում։Երեկոները բերում եմ, մի մասը ապրուստի եմ տալիս,մյուս մասն էլ էս երաժիշտներին։Նստում ենք, ուրախանում։Թե քեզ նման մի ազնիվ հյուր էլաստված հասցնում է, ավելի լավ։

— Անպակաս լինի քո ուրախությունը, ո՛վ Հասան,բայց եթե հանկարծ աշխատանքիդ էդ բարակաղբյուրն էլ կտրի, ի՞նչ պիտի անես։— Օրինակ, թագավոր է ու թագավորի քմահաճույք․հանկարծ հրաման արավ, որ էլ փինաչությունը չպիտի լինի։

— Երբ էդպես բան կպատահի, էն ժամանակ կմտածենք,այժմ քնենք, դերվիշ բաբա։Աստված ողորմած է․ քեֆ անողին քեֆ չի պակսիլ։