English

Ex. 9

1. The children are playing/play in the yard now. The children are playin in the yard now.
2. My sister is watering/waters the flowers every day. My sister whaters the flowers every day.
3. Father is reading/reads newspapers in the evenings. Father reads newspapers in the evenings.
4. Della is writing/writes the exercises now. Della is writing the exercises now.
5. They always are swimming/swim in the lake in summer. They are always swim in the lake in summer.
6. Bob is at home now. He is doing/does his lessons. Bob is at home now. He is doing his lesson.

 

Ex. 10

1. They/to write/a dictation/now. They are to writeeing a dicaton now.
2. He/to play/computer games/every day. He to playing computer games every day.
3. he/to watch TV/now? Is he a watching TV now?
4. What/he/to do/now? What is he doing now?
5. We/not to go/to school/on Sundays. We don’t go to school on Sundays.
6. They/not to listen/to music/now. They are not listenning to music now.

 

 

Կանաչ եղևնին

Զմրուխտ  գարունն  էր  հյուր  եկել  բնությանը:  Այգում  ու  անտառներում քաղցրահնչյուն  երգում  էին  թռչունները:  Արևը  իր  ջերմ  ժպիտով  ողջունում  էր  նորաբաց  բողբոջներին:  Բնությունը  զարթոնք  էր  ապրում: Ծեր  այգեպանն  իր  այգում  մի  փոքրիկ  եղևնի  տնկեց՝  հազիվ  մեկ եղևնի: Եղևնին  նման  էր  կանաչ  հանդերձ  հագած,  շփոթված  երեխայի:  Արևի  շողերը  հազիվ  էին  հասնում  նրան:  Մի  մեծ,  հզոր  բարդի  իր  ճյուղերով  փակել  էր  արեվի  ճանապարհը: Եղևնին  տխրում  էր  արևի  կարոտից: Նա  բարձրահասակ  բարդու  ստվերի  տակ  իրեն  զգում  էր  խեղճ  ու  անօգնական:

Մի  օր  էլ  փոքրիկ  եղևնին  չդիմացավ  ու  սկսեց  բարձրաձայն  արտասվել:  Հպարտ  բարդին  լսեց  նրա  լացի  ձայնը  ու  հարցրեց.

-Ինչո՞ւ  ես  լաց  լինում,  այգեպանը  լացկաններին  չի  սիրում:

-Ես  լացկան  չեմ,  բայց  արևի  շողերը  ինձ  չեն  հասնում  եվ  ես  վախենում եմ,  որ  միշտ  փոքրիկ  կմնամ:  Իսկ  ես  այնքա ՜ն  եմ  ուզում  մեծանալ,  գեղեցիկ  ծառ  դառնալ,-ասաց  փոքրիկ  եղևնին:

Բարդին  արհամարհանքով  վերևից  քմծիծաղ  տվեց.

-Մի  քեզ  նայի՛ր, քո  թույլ  ճյուղերին:  Դու  չես  կարող  մեծանալ: Իսկ  հիմա  ինձ  նայի՛ր:  Տե՛ս,  թե  որքան  հզոր  եմ  ու  ուժեղ:  Եվ  այնքան  պիտի  բարձրանամ,  որ  ճյուղերս  երկինք  հասցնեմ:

Փոքրիկ  եղևնին  ավելի  կծկվեց  ու  ինքնամփոփ  դարձավ: Այդպես  անցավ  գարունը  և  եկավ  շոգ  ամառը:  Բարդու  սաղարթն  ավելի  փարթամացավ:  Արևի   ճառագայթները  չէին  կարողանում  ճեղքել  նրա  հզոր  ճյուղերը,  որպեսզի  հասնեն  եղևնուն:  Իսկ  փոքրիկ  եղևնին  այնքա՜ն  էր  ուզում  աճել  ու  մեծանալ:

Եղևնին  կրկին  սկսեց  կամացուկ  հեծկլտալ:  Անպատկառ  բարդին  շրջվեց  և  գոռաց  նրա  վրա.

-Ի՞նչ  ես  նորից  նվնվում:

Եղևնին  լացակումած  շշնջաց.

-Խնդրում  եմ, խղճա՛  ինձ, մի  քիչ  բացի՛ր  ճյուղերդ: Թող  արևը  ինձ  էլ  հասնի:

-Այդ  էր  պակաս, որ  քեզ  նման  խղճուկի  համար  նեղացնեմ  իմ  ճյուղերին,-հոխորտաց  բարդին:

Փոքրիկ  եղևնին  ձայնը  կտրեց: Ամառն  էլ  անցավ  ու  եկավ  ոսկեհեր  աշունը: Բարդին  աշնանային  զգեստ  հագավ: Նրա  կանաչ-դեղին  տերևները  անհոգ  խաղում  էին  իրար  հետ: Բայց  ահա  խոր  աշնան  անսիրտ  քամին  պոկոտեց  բարդու  տերևներն  ու  ցաքուցրիվ  շպրտեց  դեսուդեն: Բարդին  լրիվ  մերկացավ  ու  սկսեց  դողալ:  Ալեհեր  ձմեռն  իր  ցուրտ  շնչով  սառեցրեց  ողջ  բնությունը: Բարդին  սարսռաց  ցրտից  ու  նրա  բնին  արցունքի  սառած  բյուրեղներ  երևացին: Բարդին  նայեց  փոքրիկ  եղևնուն, որ  դեռ  կանաչ  էր  ու  չէր  մրսում:

-Խնդրում  եմ, գրկի՛ր  իմ  բունը, թե  չէ  ես  կմեռնեմ  ցրտից,-հուսահատ  աղերսեց  բարդին:

-Երբ  ես   լալիս  էի, դու  ինձ  չէիր  օգնում: Երբ  ես  խնդրում  էի, դու  չէիր  լսում  իմ  ձայնը: Բայց  ես  կօգնեմ  քեզ:  Չէ՞  որ  մենք  բոլորս  մեր  մայր  բնության  զավակներն  ենք,-ասաց  եղևնին:

Փոքրիկ  եղևնու  բարի  սիրտը  լցվեց  խղճահարությամբ  և  նա  իր  մատղաշ, կանաչ  ճյուղերով  փաթաթվեց  ու  գրկեց  բարդու  սառած  բունը:

Առաջադրանքներ

1 Բացատրիր ընդգծված բառերը։ Հանդերձ-հագուստ, զգեստ, սաղարթ-ծառի տերևներն ու տերևախիտ ճյուղերը, հոխորթալ-խրոխտալ, խիզախել, hանդգնել, ալահեր-ճերմակած մազերով, սառսռացնել-ծփացնել, աղերսել-ընդհանրապես՝ խնդրել, հորդորել։

․ 2․Բնութագրի՛ր եղևնուն։ Եղևնին  նման  էր  կանաչ  հանդերձ  հագած,  շփոթված  երեխայի:

3․․ Հեքիաթից դուրս գրիր բարդուն բնորոշող արտահայտությունները։Բարդին  սարսռաց  ցրտից  ու  նրա  բնին  արցունքի  սառած  բյուրեղներ  երևացին։

4․ Տեքստից առանձնացրու բառակապակցությունները և դրանից երեքը գործածիր նախադասություններում։ Ես  ընդանրապես լացկան  չեմ, հզոր  բարդի ջարդվեց, փոքրիկ եղևնին մեծացավ։

5․ Նշված նախադասությունից դուրս գրիր հատկանիշ ցույց տվող բառերը։ Բարի սիրտ, կանաչ ճյուղերով փաթաթվեց, կրկեց բարդուն։

Փոքրիկ  եղևնու  բարի  սիրտը  լցվեց  խղճահարությամբ  և  նա  իր  մատղաշ, կանաչ  ճյուղերով  փաթաթվեց  ու  գրկեց  բարդու  սառած  բունը:

6․ Հեքիաթից դուրս գրիր մեկական պատմողական և հարցական  նախադասություն։ Հզոր բարդին լաց է լինու՞մ։ Փոքրիկ եղևնու բարի սիրտը լցվեց։

7․ Համառոտիր նախադասությունները՝ թողնելով միայն գլխավոր անդամները։

Այգում  ու  անտառներում քաղցրահնչյուն  երգում  էին  թռչունները:

Երգում էին թռչունները։

Արևը  իր  ջերմ  ժպիտով  ողջունում  էր  նորաբաց  բողբոջներին:

Արևը ողջունում էր։

Բայց  ահա  խոր  աշնան  անսիրտ քամին  պոկոտեց  բարդու  տերևներն  ու  ցաքուցրիվ  շպրտեց  դեսուդեն:

Քամին պոկոտեց։

07․12․2022 թ․

07․12․2022

Խնդիր 338

բ) 3 բեռնատար մեքենաներ տեղափոխում էին 12 տ 800 կգ ձմերուկ ԱՌաջին մեքենայում կար 3 տ 240 կգ, երկրորդում՝ 1 տ 1220 կգ ավելի քան առաջինում։ Որքա՞ն ձմերուկ կար երրորդ մեքենայում։

Լուծում

3240+1120=4360

12800-4360=8440

8440-3240=5200

Պատասխան՝  5200

 

Խնդիր  339

բ) 2 պաղպաղակն արժե այնքան, որքան 4 բլիթը։ Արամը որքա՞ն պետք է վճարի 5 պաղպաղակի համար, եթե 5 բլիթի համար վճարել է 200 դրամ։

Լուծում

200։5=40

160:2=80

80×5=400

Պատասխան՝ 400 դրամ

 

Խնդիր 340

Երկու մեքենայում կար ընդամենը 8 տ 800 կգ հացահատիկ։ Դրանցում հացահատիկի զագվաներիը հավասարեցնելու նպատակով առաջին մեքենայից 350 կգ հացահատիկ տեղափոխեցիին երկրորդի մեջ։ Որքա՞ն հացահատիկ կար յուրաքանչյուր մեքենայում նախքան տեղափոխելը։

Լուծում

8800-350=8450

8450:2=4225

4225+350=4575

Պատասխան՝ 4575 հացահատիկ

 

Վարժ․ 345

Փորձի՛ր չորս հատ 3-ով և թվաբանական որոշ գործողություններով ստանալ 1-ից մինչև 6 թվերը։ Կարող ես օգտագործել նաև փակագծեր։

Լուծում

1=3-3+3:3

2=(3:3)+(3:3)

3=(3+3+3):3

4=(3×3+3):3

5=(3+3):3+3

6=(3×3:3)+3

 

 

Վարժ․ 336

Պատասխանի՝ր հարցերին։

1․ Որքանո՞վ կմեծանա թիվը, եթե նրա 4-րդ կարգում գրված թվանշանը մեծացնենք 3-ով։ Կմեծանա 4-ով։

2․ Ո՞րն է թվի գրության 5-րդ կարգի կարգային միավորը։ 10000

3․ Ի՞նչ է ցույց տալիս թվի գրության յուրաքանչյուր թվանշան։